«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմի առաջին գլոբալ քաղաքական հետևանքը Հավաքական Արևմուտքի ճեղքումն էր: ԱՄՆ և Եվրոպական Միության միջև այսօր անդունդ կա: Երկրորդ ճեղքումը Եվրոպական Միության ներսում էր, երբ Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Կիևի համար նախատեսնվող 90 մլրդ օգնությունը: Օրբանը և Ֆիցոն բրյուսելյան բյուրոկրատիայի գործելակերպը ենթարկում են անողոք քննադատության: Երրորդ ճեղքումը հասավ ՆԱՏՕ: Այս դաշինքն այսօր ձերբազատվեց Իրանի դեմ պատերազմից. «սա մեր պատերազմը չէ»․ ասում են Մակրոնը, Մերցը, Սթարմերը, Մելոնին և մյուս պետական ղեկավարները: Թրամփը հիասթափված է և խոսում է դաշինքի իմաստազրկման մասին: Եթե սրան էլ գումարենք Գրենլանդիայի պաշտպանության համար ռազմական միջոցառումները «ամերիկյան ներխուժման դեմն առնելու» կարգախոսով, ինձ թվում է, որ այս բևեռի մասին կարծիք հայտնելիս կարելի է լուրջ ընկճախտի մեջ ընկնել: Ի դեպ, նախորդ դարի 50-ական թթ. սկսած, առաջին անգամ է, որ բրիտանական արտաքին քաղաքական վեկտորը հեռանում է ամերիկյան շահերի ընդհարությունից: Թրամփը առանձնակի հիասթափված է Լոնդոնի այս վարքագծից: Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет», ինչպես կասեր հայտնի կինոֆիլմի հերոսը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
