«ՀՀ կառավարությունը խուսափում է շփվել Արցախի քաղաքական-պետական շրջանակների հետ»․ Հայկ Խանումյան
![]() Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների վերաբերյալ որոշումների ընդունումները տեղի են ունենում առանց արցախցիների հետ քննարկման, ՀՀ կառավարությունն այս հարցերում գործում է արհամարհելով մասնակցայնության սկզբունքը։ Բոլոր կարևոր որոշումներն ընդունվել են այդպես։ Միջոցառում կազմակերպել, որտեղ մարզպետարանների ու խոշորացված համայնքների աշխատակից արցախցիները թղթով ու առանց թղթի շնորհակալություն կհայտնեն կառավարությանն ու համայնքային իշխանություններին՝ բրեժնևյան շրջանից հետո չկիրառվող մեթոդ է։ Պետք չէ վերադառնալ բրեժնևյան ժամանակաշրջան, ավելի լավ է աշխատել արցախցիներին ներկայացնող գործիչների հետ, ապահովել մասնակցայնություն, ավելի արդյունավետ դարձնել գործող ծրագրերը, մշակել նորերը։ Այդպիսի ներկայացուցիչներ որպես, կարող են հանդես գալ Արցախի համայնքների ղեկավարները, շրջանների ղեկավարները, նրանք պահպանում են կապերն իրենց բնակչության հետ, լավ տեղյակ են խնդիրներին, կարող են արդյունավետ լուծումներ առաջարկել։ Տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը խուսափում է շփվել Արցախի քաղաքական-պետական շրջանակների հետ, այս դեպքում լավագույն ինստիտուտը Արցախի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներն են, որոնք քաղաքականացված չէին։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Պատերազմն ավելի է թեժանալու». Արման Աբովյան
4511:00
«Լարիջանիի մահը չի ազդի Իրանի քաղաքական համակարգի կայունության վրա»․ Արաղչի (տեսանյութ)
10910:41
«Ես որևէ կուսակցության անդամ չեմ և չեմ պատրաստվում աշխատել որևէ մեկի համար»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
6510:00
Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժխնդրություն Լարիջանիի մահվան համար
13509:50
ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժողովուրդ»
10609:06
Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»
9909:00
