«ԱՄՆ-ն կոչնչացնի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ եթե Իրանը կրկին հարվածի Կատարին, ԱՄՆ-ն կոչնչացնի «Հարավային Փարս» հաքավայրն այնպիսի ուժով, որն Իրանը երբեք չի տեսել։ «Իսրայելն այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր հանքավայրի՝ «Հարավային Փարսի» վրա, եթե Իրանը չընդունի անխոհեմ որոշում՝ հարձակվելու շատ անմեղ կողմի՝ այս դեպքում՝ Կատարի վրա։ Այդ դեպքում Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի «Հարավային Փարսի» գազի հանքավայրն ամբողջությամբ այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել կամ զգացել», - գրել է Թրամփը TruthSocial-ում։ Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը հարվածել էր «Հարավային Փարս» գազի հանքավայրին։ Ավելի ուշ Իրանը հարվածներ է հասցրել իր Պարսից ծոցի հարևանների էներգետիկ օբյեկտներին՝ այդ թվում Կատարի Ռաս Լաֆանի հեղուկացված բնական գազի արտադրական օբյեկտին։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
