«Եթե Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, Փաշինյանը զանգելու է, ասի՝ ի՞նչ ես անում»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Եթե երկու կողմն էլ, խաղաղության հետ կապված, անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ։ Եվ եթե կողմերը, կրկնեմ, անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղության: Մեկը՝ այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը՝ երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են»,- ընդգծեց Քոչարյանը։ |

«Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ»․ Ֆիդան
6115:47
«Հունգարական դասերը»․ Արմեն Հովասափյան
6515:24
«Գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի քարոզարշավային ճաշին». Նարինե Կիրակոսյան
8915:06
«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ»․ Հռոմի պապ (տեսանյութ)
11214:56
«Իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է»․ Տիգրան Դումիկյան
6714:54
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կարող է երկարաձգվել 45-60 օրով»․ Ֆիդան (տեսանյութ)
12114:32
