Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Զրո արձագանք` ժողովրդավարությունը փրկող փորձագեղցիներից». Նիկոլայ Թորոսյան

100
Այսօր, 20:48
«Զրո արձագանք` ժողովրդավարությունը փրկող փորձագեղցիներից». Նիկոլայ Թորոսյան

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ Վենսին Արցախյան հիմնահարցի մասին գիրք նվիրելու համար են հանում աշխատանքից ՀՑԹԻ տնօրենին։ Ու ոչինչ, որ սաղ կոլեկտիվն ու հոգաբարձուների կազմի զգալի մասը՝ սկսած նախագահից, դեմ են ու հեռանում են։ Ինքը «դա համարել եմ կառավարության վարած քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։
Հայաստանում կա կառավարական գաղափարախոսություն, որի երանգներից շեղվելու համար ակադեմիական կառույցը ոտնակոխ են անում։ Բայց մենք կլսենք զրո արձագանք դրա մասին եթերներով մեր անսասան ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումներից փրկող, միութենական պետություն տանել թույլ չտվող փորձագեղցի մեր սիրելի քույրերից ու եղբայրներից»։

Աղբյուրը`   Նիկոլայ Թորոսյան