Իրանը մտադիր է հակամարտության նոր ուղղություններ բացել
![]() Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը պետք է պահպանի Հորմուզի նեղուցը փակելու իր կարողությունը՝ իր հակառակորդին ճնշելու համար։ Նա նաև հայտարարել է հակամարտության նոր ուղղություններ բացելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է օգտագործել եմենցի հութիներին և լիբանանյան «Հեզբոլլահ»-ին։ Մոջթաբա Խամենեիի վիրավորման մասին մարտի 7-ին հաղորդել է Իսրայելի «12-րդ ալիքը»՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա վիրավորվել է փետրվարի 28-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը հասցված ավիահարվածի ժամանակ։ Ավելի ուշ «Նյու Յորք Թայմսը» հաղորդեց, որ Խամենեին ոտքի վնասվածքներ է ստացել պատերազմի առաջին օրը և, հետևաբար, իր ընտրվելուց ի վեր հանրության առջև չի երևացել կամ որևէ հայտարարություն չի արել։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
