Հայ դատի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավին մասնակցել են ազգությամբ հայեր, այդ թվում` ԱԺ պատգամավոր
![]() ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակն ահազանգում է. «Լոնդոնում տեղակայված Apollo Strategic Communications կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Apollo Strategic Communications-ի մայր ընկերությանը՝ RSK Group-ին է պատկանում Azerbaijan Environment and Technology Centre Ltd դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ Apollo-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ Red Public Relations Limited և Apollo Public Relations Limited։ Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․ 1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից, 2. ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան, 3. Պատմաբան Նժդեհ Հովսեփյան, 4. «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլան։ Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «Լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։ Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո Apollo Strategic Communications-ը փակել է X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։ Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Apollo Strategic Communications-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․ Ո՞վ է վարձել Apollo-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։ |

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6908:24
«Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով»․ Լևոն Ազիզյան
9600:36
«Կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ». Մենուա Սողոմոնյան
13400:18
«Կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր (տեսանյութ)
14000:00
«Վարչապետից սկսած՝ պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է՝ հակագազով են եղել (տեսանյութ)
119Երեկ, 23:48
«Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ը կազմալուծվում է
162Երեկ, 23:24
