ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ նախընտրական քարոզչության մարտավարությունը երկու թիրախային ուղղվածություն ունի՝ «աշխատել» 18-22 տարեկան, քաղաքականությունից հեռու, հոսանքի տակ հեշտ ընկնող երիտասարդության վրա և տատիկ-պապիկների: Այս երկու տարիքային խմբին են գլխավորապես ուղղված ՔՊ-ի ասելիքն ու անելիքը, քանի որ հասկանում են՝ միջին վիճակագրական գիտակից քաղաքացուն դժվար է համոզել, որ իրենց ընտրեն։ Պատահական չէ, որ Փաշինյանն ու թիմը տարատեսակ մեյմունությունների են դիմում, դիսկոտեկներ կազմակերպում, երգում-պարում դրա համար: Ի դեպ, ապրիլի սկզբին հերթական դիսկոտեկն է լինելու՝ «Վարչաբենդի» մասնակցությամբ, իսկ 65 պլյուս տարիքային խմբի համար գործարկեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը և կենսաթոշակների բարձրացումը: Ընդ որում, ապահովագրության համակարգի գործարկումից ի վեր բուժաշխատողների վարձատրությունը նվազել է: Իսկ կենսաթոշակների անգամ մինչև 10 հազար դրամ բարձրացումը «ռիսկային որոշում» է համարվել, և այս մասին հենց կառավարության եզրակացության մեջ է արձանագրված: Ըստ էության, բյուջեի հաշվին մարդկանց կաշառելու Փաշինյանի ճարահատյալ ձեռնարկը ծանր է նստելու ՀՀ պետական բյուջեի, հետեւաբար՝ ողջ հասարակության վրա, և այդ մասին զգուշացրել է ֆինանսների նախարարությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ»․ Ֆիդան
6115:47
«Հունգարական դասերը»․ Արմեն Հովասափյան
6515:24
«Գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի քարոզարշավային ճաշին». Նարինե Կիրակոսյան
8915:06
«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ»․ Հռոմի պապ (տեսանյութ)
11214:56
«Իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է»․ Տիգրան Դումիկյան
6714:54
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կարող է երկարաձգվել 45-60 օրով»․ Ֆիդան (տեսանյութ)
12114:32
