«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
![]() 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից: Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։ Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։ Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում: Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:
|

«Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ»․ Ֆիդան
6115:47
«Հունգարական դասերը»․ Արմեն Հովասափյան
6515:24
«Գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի քարոզարշավային ճաշին». Նարինե Կիրակոսյան
8915:06
«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ»․ Հռոմի պապ (տեսանյութ)
11214:56
«Իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է»․ Տիգրան Դումիկյան
6714:54
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կարող է երկարաձգվել 45-60 օրով»․ Ֆիդան (տեսանյութ)
12114:32
