Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

Հայաստան եկող բեռներով կոնտեյներները մնացել են Իրանի նավահանգիստներում

73
Այսօր, 21:18
Հայաստան եկող բեռներով կոնտեյներները մնացել են Իրանի նավահանգիստներում

Հայաստան ներմուծվող հարյուրավոր կոնտեյներներ ներկայումս «արգելափակված» են իրանական նավահանգիստներում, ինչը մասնագետների կանխատեսմամբ՝ կհանգեցնի շուկայում ապրանքների գների անխուսափելի աճի։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը

Ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցում դադարեցվել է բեռնաշրջանառությունը։ Իրանական Բանդար Աբաս նավահանգիստը, որը հանդիսանում է Չինաստանից, Հնդկաստանից և Մերձավոր Արևելքից Հայաստան եկող բեռների հիմնական հանգույցը, անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի։

«Սիլք Ռոադ» լոգիստիկ խմբի գլխավոր մենեջեր Մոջթաբա Ազիզին նշել է, որ միայն իրենց ընկերության 50 կոնտեյներներ հայտնվել են «թակարդում»․ «Ապահովագրական ընկերությունները դադարեցրել են ծառայությունները տարածաշրջանում։ Առանց ապահովագրության մենք չենք կարող շարժվել, որպեսզի ռիսկը չվերցնենք մեզ վրա»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հայաստան եկող բեռներով կոնտեյներները մնացել են Իրանի նավահանգիստներում