Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.

«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան

75
Այսօր, 02:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի ծաղրեք, որ հաղթեք:
Երբ Նիկոլը գյուղերում հիստերիկանում ա, ինքը դա անում ա գյուղացուն հասկանալի և հարազատ ձևով: Դրանով ինքը «սվոյ» ա: Դրանով ինքը կրում ա, չի կրվում:
Իսկ ընդդիմությունը պետք ա ունենա տարբեր մարդիկ՝ գյուղացու հետ խոսացող, Գյումրեցու հետ խոսացող, Երևանցու և Վանաձորցու...
Մշակույթի հետ խոսացող... Սպորտի... Տո Հայհիդրոմետի աշկատակիցների․..
Դրա համար կային տարիներ: Հիմա կան ամիսներ:
Հ.Գ. Հին եմ՝ հիշեցի: Այ էդ ֆենոմենալ ունակությունն ուներ Կարեն Դեմիրճյանը: Չնայած Սովետում ընտրվելու (ձայն ստանալու) կարիք չուներ»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան