Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.

«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան

66
Այսօր, 00:12
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան

Վարդան Հունանյանը՝ նախկին տեր Տարոնը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրուն սիրուն խոսում են։
Ես էլ երբևէ չեմ տեսել, որ ամենայն Հայոց կաթողիկոսը բացահայտ խախտի իր ուխտը, կին, զավակներ ունենա, եկեղեցու՝ հայ ժողովրդի ունեցվածքը մաս-մաս նվիրաբերի իր ժառանգներին ու շարունակի մնալ կաթողիկոսի աթոռը զբաղեցնող։ Ու աջ ու ձախ էլ իր անօրենությունները մատնանշողներին կարգալույծ հռչակի։
Գժվել ե՞ք ինչ է։
Պետությունը նման «ռազբոյնիկ»-ից իր քաղաքացիներին իրավական (դատական) մարմիններով չպաշտպանի, բա ինչո՞վ պաշտպանի։
Եվ վերջիվերջո Հայ Առաքելական Եկեղեցին արդարադատության նախարարությունում իր կանոնադրությամբ գրանցված է որպես իրավական մարմին, ուստի պետական իրավական մարմինների հետ չի կարող հաշվի չնստել։ Կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձն էլ իր իսկ ներկայացրած կանոնադրությունը վաղուց բազմակի խախտել և շարունակում է խախտել։ Հոգևորականները խոսում են այս անօրենության դեմ, նրանց ասում են՝ անհնազանդ եք և կարգալույծ են հռչակում։ Պետական իրավական մարմիններն են միջամտում, նրանց ասում են՝ դուք խառնվելու իրավունք չունեք։
Բա ո՞վ սրան կանգնեցնի, ո՞նց կանգնեցնի»։

Դատարանը քննել է Ստեփան Ասատրյանն ընդդեմ Հայ առաքելական Ս. Եկեղեցու գործը