Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

«Թույլ մարդուն ոչ մեկը չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում». Գագիկ Ծառուկյան. «Հրապարակ»

84
Այսօր, 09:30
«Թույլ մարդուն ոչ մեկը չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում». Գագիկ Ծառուկյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է Գագիկ Ծառուկյանի հետ

- Պարոն Ծառուկյան, ես այցելում եմ կուսակցությունների գրասենյակներ՝ հասկանալու, թե ընդդիմության շրջանում ինչ բանակցություններ են ընթանում, արդյոք համախմբման միտումներ կա՞ն, քանի որ թվում է՝ ընդդիմությունը շատ պասիվ է։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է ընդդիմադիր դաշտը հիմա՝ ընտրություններից մոտ 3 ամիս առաջ։

- Առաջինը դուք պետք է տեղեկացված լինեք, որ ոչ մի հարց չկա ընդդիմության հետ։ Անձամբ ես՝ իմ մասին եմ ուզում ասել, մենք ոչ մեկի հետ բանակցելու բան չունենք։ Մենք աշխատում ենք։ Այսօր տեսնելով երկրի վիճակը՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով, եւ մեր ազգի վիճակը, ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրում երիտասարդությունը, ժողովուրդը շատ կոտրված, հիասթափված, պարտված վիճակում են։ Սա բոլորովին սազական չէ մեր հայ ժողովրդին։ Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, որ ամբողջ հայությունն աշխարհով մեկ՝ թե՛ ազդեցիկ մարդիկ, մեծահարուստներ, հայտնի, ճանաչված մարդիկ իրենց կապերով, թե՛ ամբողջ ժողովուրդը, բոլորը նույն վիճակում են։ Այսօր ուր գնաք՝ Եվրոպա, Ռուսաստան, ամեն տեղ հայի մեջ կա կոտրվածություն, կա խեղճություն, կա պարտված մարդու հոգեվիճակ։ Պարտվածը չի կարող հզոր լինել։

- Այո, դա սազական չէ, բայց երևի պարտությունից հետո օրինաչափ է։

- Անընդունելի է, որ ամբողջ աշխարհի հայությունը, այդքան կայացած լինելով, այդքան կապեր ունենալով, թույլ տանք, որ մեր ժողովուրդը, մեր երեխաներն այս խեղճացած, պարտված կարգավիճակում լինեն։ Ցանկացած իրավիճակում լուծում կա։ Եթե մարդը կարողանա ճիշտ կազմակերպել, թիմ ստեղծել եւ ճիշտ ծրագիր իրականացնել, անպայման այդ վիճակից դուրս գալու ճանապարհ կա։ Չլուծվող խնդիր չկա։

- Դրա համար ի՞նչ պետք է անել։

- Պետք է աշխատել։ Այս ամենը տեսնելով, ուսումնասիրելով, թիմ հավաքելով, քննարկելով՝ մենք աշխատում ենք։ Այսօր ոչ թե նստած գեղեցիկ ծրագրեր ենք կազմում՝ աշխատավարձեր, թոշակներ բարձրացնելու մասին, այլ հիմնական խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ թիմեր ենք ստեղծում, առաջարկներ ենք մշակում։ Կարող ուժեր ենք հավաքում, որոնք ոլորտ առ ոլորտ հիմնավոր քայլեր են մշակում եւ առաջարկում, որպեսզի հնարավոր լինի լուծել կուտակված խնդիրները։ Մենք պետք է այնպես անենք, որ հայ մարդու դարդուցավի լուծումը գտնենք։ Մարդը պետք է կարողանա իր աշխատանքով, իր ստեղծածով իր ընտանիքը պահել, իր խնդիրները կարգավորել, իր վարկերը փակել, ապրել այս երկրում և չթողնել՝ երկրից գնալ:

Մանրամասները՝ թերթի համարում: