Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

«Որքան համառ լինի Իրանի դիմադրությունը, այնքան կաճի նրան միջուկային զենքով հարվածելու հավանականությունը». Արման Մելիքյան

88
Երեկ, 21:48
«Որքան համառ լինի Իրանի դիմադրությունը, այնքան կաճի նրան միջուկային զենքով հարվածելու հավանականությունը». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան համառ լինի Իրանի դիմադրությունն ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական ճնշմանը, որքան ավելանան Թեհրանի կողմից նրանց պատճառված ուղղակի և անուղղակի կորուստներն, այնքան կաճի Իրանին միջուկային զենքով հարված հասցնելու հավանականությունը։ Ընդ որում, չի բացառվում, որ այդ քայլին կարող է ինչ-ինչ պատրվակով գնալ Իսրայելը՝ Վաշինգթոնի ու Թեհրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ որևէ փոխհամաձայնություն կանխելու նպատակով։ Հուսով եմ, որ սա իրականություն չի դառնա, բայց անհրաժեշտ է այս սցենարը մտապահել ու տեխնիկապես պատրաստ լինել առերեսվելու հնարավոր հետևանքներին»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան