«Աջակցում ենք Թուրքիայի ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը»․ Ադրբեջանի ՊՆ
![]() Ադրբեջանը վճռականորեն աջակցում է Թուրքիային: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թուրքիայի տարածքում Իրանից արձակված հրթիռի չեզոքացման հետ կապված հայտարարության մեջ։ «Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի Հանրապետության վրա հրթիռային հարձակումը, որը չեզոքացվել է Գազիանթեփի երկնքում։ Նման գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար և անընդունելի են։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը։ Մենք աջակցում ենք Թուրքիայի կառավարության ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը», - նշվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
