«Սամվել Կարապետյանի թիմը պետք է մշակի արագ արձագանք»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինչպես և սպասվում էր, կառավարող ուժի ներկայացուցիչները լայնորեն ձեռնմուխ են եղել Վիտալի Բալասանյանի հայտարարությունն օգտագործելուն: Բոլորովին զարմանալի չէ, որ կառավարող ուժը թե իր քարոզչության, թե Սամվել Կարապետյանի դեմ հակաքարոզչության համար օգտագործում է Բալասանյանի հայտարարությունը: Իսկ ինչո՞ւ չպետք է օգտագործեն: Իսկ ո՞վ չէր օգտագործի այդպիսի նախընտրական նվերը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի թիմը պետք է անուշադրության չմատնի այդ հանգամանքը, ըստ այդմ մշակի արագ արձագանք: Մասնավորապես, անդրադառնալով Բալասանյանի հայտարարության բովանդակությանն ու այդ առնչությամբ հստակ արտահայտելով իրենց դիրքավորումը, որ իրենց պատկերացմամբ «ուժեղ Հայաստանը» այսպես կոչված «միութենական պետության» մեջ գտնվող Հայաստանը չէ, և որ դա պարզապես սադրանք է իրենց դեմ: Քաղաքական մշակված հակազդեցության բացակայության պարագայում հնարավոր է եզրակացնել, որ՝ կամ Կարապետյանը բացարձակ համոզված է իր հաջողության հարցում և չունի այդօրինակ հակաքարոզչության հետ կապված մտահոգություն, կամ՝ չունի հաղթանակի իրական ձգտում: Ինքս, իհարկե, իրավիճակը չեմ գնահատում այդ երկու, այսպես ասած, «ծայրահեղության» տրամաբանությամբ, բավականին էական եմ համարում Սամվել Կարապետյանի գործոնը ներկայիս թե նախընտրական, թե ընդհուպ որոշակիորեն պատմական ժամանակահատվածի համատեքստում, հետևաբար կարծում եմ, որ արձագանքելը կարևոր է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային զինանոցը բռնագրավելու համար հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը». #Axios
8911:10
Թրամփը մեղադրել է Թեհրանին Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման մեջ (տեսանյութ)
12310:46
«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան
11809:00
«Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության»․ Արմեն Հովասափյան
16002:06
«Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն «Թրամփի ուղու» նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
14801:06
Իրանը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իսրայելական զորքերն իր տարածքից
18700:51
