«Ո՞ւմ օգտին է «խաղում» Վիտալի Բալասանյանը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ո՞ւմ օգտին է «խաղում» Վիտալի Բալասանյանը: Հայաստանյան լրատվական դաշտում «գնում» է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի խոսքը, թե մենք պետք է լինենք «միութենական պետության կազմում, ինչպես հարյուր տարի առաջ ԽՍՀՄ-ում»: Ես մի կողմ եմ թողնում այս առնչությամբ աշխարհաքաղաքական պրոցեսների վերլուծությունը: Ես դիտարկում եմ այդպիսի հայտարարություններ անելու՝ մեղմ ասած նպատակահարմարությունը, այն էլ ներկայիս ընտրական գործընթացում: Եվ այն էլ՝ հաշվի առնելով, թե այդ գործընթացում ինչ քարոզչական ողնաշարով է ներկայանում իշխանությունը, ինչն է դարձնում իբրեւ Հայաստանի գլխավոր մարտահրավեր, իբրեւ մարտահրավեր, որին դիմադրում են միայն ու միայն իրենք: Այս պայմաններում, Արցախի նախկին պաշտոնյան խոսում է, թե «մենք պետք է լինենք միութենական պետության» մեջ: Կարծում եմ որեւէ մեկի համար դժվար չէ, բարդ չէ պատկերացնել, թե Վիտալի Բալասանյանին ինչպիսի հեշտությամբ է հնարավոր ասոցացնել, կապել նախկին իշխանության, նախկին համակարգի հետ: Ընդ որում, խոսքը ոչ թե ինչ որ առանձին թեւի հետ ասոցիացիայի մասին է, այլ պարզապես՝ գլոբալ առումով ամբողջ նախկին համակարգի: Կարծում եմ, իշխանական եւ մերձիշխանական քարոզչության մեքենայի համար բացարձակապես բարդ չէ ապահովում այդպիսի գլոբալ ասոցացումը: Եվ ուրեմն, ու՞մ օգտին է Վիտալի Բալասանյանի այդ խոսքը, կարծիքը, տեսակետը, եթե ոչ առաջին հերթին հենց գործող իշխանության, քանի որ իր բովանդակությամբ՝ այդ իշխանության քարոզչական նարատիվները սնուցող վարար աղբյուր է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
