Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ցածր վարկանիշը տեսա Իջևանում և Նոյեմբերյանում»․ Ոսկան Սարգսյան

92
Երեկ, 17:12
«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ցածր վարկանիշը տեսա Իջևանում և Նոյեմբերյանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում սոցիոլոգիական հարցման արդյունքներ է հրապարակել ու գրել․ «Ահա Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։ Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»։
Նախ, Հայաստանում սոցիոլոգիական հարցումները անվստահելի բան են, որովհետև վստահություն չկա, թե ով է պատվիրում, ով վճարում դրանց համար։ Երկրորդ, հայաստանցիները մտածում են մի բան, հարցման ժամանակ ասում այլ բան, անում՝ բոլորովին այլ բան։
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ցածր վարկանիշը տեսա, երբ մի քանի օր առաջ Իջևանում Նիկոլ Փաշինյանը բարձրացավ ավտոբուս բարևելու ու նրա հայրենակիցները չէին ուզում բարևել։ Այդ վարկանիշը տեսա Նոյեմբերյանում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքի կենտրոնում էր, սակայն նոյեմբերյանցիները հետաքրքրություն չէին ցուցաբերում, չէին մոտենում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան