Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ.

«Իրանական հերքումներն այլ սցենար են ուրվագծում»․ Տիգրան Աբրահամյան

68
Այսօր, 10:00
«Իրանական հերքումներն այլ սցենար են ուրվագծում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նյութ դարձավ:
Եթե դա իրականում իրանական օպերացիա էր, ապա ուղղված է եղել աներիկյան-իսրայելական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:
Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապես պլացդարմ է համարել՝ Իրանի դեմ հետախուզություն տանելուց մինչև այլ օպերացիաներ:
Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել՝ ամերիկյան ռազմաբազա կամ ռադարային համակարգ, դա որևէ ձևով չի հերքել:
Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում: Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել»: