Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ.

«Թոշակները բարձրացնողները կառավարության նիստում ստիպված էին արձանագրել մի շարք փաստեր». Հրայր Կամենդատյան

69
Այսօր, 03:18
«Թոշակները բարձրացնողները կառավարության նիստում ստիպված էին արձանագրել մի շարք փաստեր». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուսահատ որոշում։
Թոշակները բարձրացնողները կառավարության նիստում ստիպված էին արձանագրել։
1. Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, որի համար փող չկա,
2. Տնտեսական աճի իրենց թվերը թույլ չեն տալիս վստահ լինել բարձրացման համար,
3. Փողը գալու է պահուստային ֆոնդից, որը նշանակում է՝ չկա հստակ պլանավորում
Փողը գալու է բյուջեի այլ հոդվածների տեղափոխություններից, որը նշանակում է բազմաթիվ այլ ծրագրերի ֆինանսավորման դադար։
Փողի հարցը քննարկելու են ՊԵԿ ղեկավարի հետ, որը նշանակում է վարչարարության խստացում և գերավճարներ։
Վստահ կարելի պնդել, որ օպերացիան արդեն տապալված է։
Իսկ ի՞նչ կարելի էր անել դրա փոխարեն։ Գիտենք, բայց չենք ասի, որովհետև «Հայաքվե»-ի ծրագրերը սկզբում չեն ընդունում, քննադատում են և ապա գողանում և պադոշ երեսով լայվեր անում տգեղ ժպիտով և լարախաղաց յալանչու մռութով»։