Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարում էին, թե նախկին նախարարը «թալանել է», դատարանը դեռ պետք է պարզի՝ 26 անշարժ գույքից որը ումն է, ըստ այդմ՝ արձանագրի «թալանի» մասշտաբները։ Տեղեկացանք, որ Լևոն Մկրտչյանը հայտարարել է՝ «իրավասու մարմինն անգամ չի կողմնորոշվել՝ իրենից կոնկրետ ինչ է պահանջում»։ Նրա խոսքով՝ 2025-ի դեկտեմբերին մեկ թիվ է նշվել, 2026-ի հունվարին դատարան է ներկայացվել տասնապատիկ պահանջ, իսկ մարտի 2-ի հաղորդագրությունում արդեն բոլորովին այլ գումար է հրապարակվել։ Նա պնդում է, որ պահանջվող գույքերի գերակշիռ մասը պատկանում է իր եղբորը և նրա ընտանիքին, որոնք բիզնեսով զբաղվել են դեռ 1990-ականներից։ Մինչ դատարանը չի տարանջատել սեփականության շրջանակը և չի գնահատել ապօրինի ծագման հիմնավորվածությունը, քաղաքական ամբիոնից հնչող մեղադրական հայտարարությունները հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Բռնագանձման այս աղմկոտ գործը, փաստորեն, մտնում է մի փուլ, որտեղ ոչ միայն թվերն են կարևոր, այլև դրանց իրավական ճշգրտությունը»։ |

«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
4923:11
Սմբատ Նասիբյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի
6322:48
«Մտնում են հեռախոսի բանկային հավելվածներ ու թալանում, վարկեր ձևակերպում». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
7722:24
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
5921:48
Բեյրութի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իրանցի դիվանագետներ
8721:35
Նիդերլանդներում գինեկոլոգը գաղտնի կերպով դարձել է առնվազն 16 երեխայի հայր
15020:48
