Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

«Այս օրինակը հնարավո՞ր է ՀՀ դատական համակարգում»․ Գոհար Մելոյան

48
Այսօր, 00:18
«Այս օրինակը հնարավո՞ր է ՀՀ դատական համակարգում»․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօրվա լրահոսի հետքերով.

Հարց իրավաբաններին. արդյոք ստորև բերված օրինակը հնարավո՞ր է ՀՀ դատական համակարգում։

Պատկերացրեք, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստան–Ալբանիա ֆուտբոլային խաղի 74-րդ րոպեին փոխարինում է Հայաստանի հավաքականի X ֆուտբոլիստին։

Խաղից անմիջապես հետո X ֆուտբոլիստը հայցադիմում է ներկայացնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 74-րդ րոպեին իր փոխարինման հետևանքով իր իրավունքների խախտման վերաբերյալ։

Զուգահեռաբար X ֆուտբոլիստը ներկայացնում է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ պարտավորեցնել մինչև գործի քննության ավարտը իրեն Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականի բոլոր հաջորդ խաղերում խաղացնել ամբողջ 90 րոպեներին։

Դատարանը վարույթ է ընդունում հայցը՝ բավարարելով նաև հայցի ապահովման միջնորդությունը և պարտավորեցնելով հավաքականի գլխավոր մարզչին մինչև վեճի ավարտը X ֆուտբոլիստին բոլոր հաջորդ խաղերում խաղացնել ամբողջ 90 րոպեներին»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան