Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի
![]() Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։ Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նշանակվելուց առաջ նա աշխատում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար: Նրան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար նշանակելու որոշումը կայացվել է ԵՄ-ի Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։ Հիշեցնենք՝ առաքելության խնդիրն է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական կողմում։ Առաքելության մանդատը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այն բաղկացած է ավելի քան 200 միջազգային և տեղական աշխատակիցներից։ Առաքելության դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող պետություն՝ Կանադան։ |

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
9003:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
17202:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
13600:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
156Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
155Երեկ, 19:36
