Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Ողջամիտ չէ պնդել, որ Ղուկասյանը լիազորությունների չարաշահմամբ որևէ մեկին գույք է օտարել»․ Արամայիս Հայրապետյան

45
Այսօր, 20:36
«Ողջամիտ չէ պնդել, որ Ղուկասյանը լիազորությունների չարաշահմամբ որևէ մեկին գույք է օտարել»․ Արամայիս Հայրապետյան

«Վարդան Ղուկասյանի գործով վկաները շատ-շատ են, դեռևս մոտ 50 վկա պետք է հարցաքննվի դատարանում։ Իմ կարծիքով՝ իրավաբան լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ անձինք եկել, սովորական պրոցեսի են մասնակցել, որի մեջ չի եղել քրեական տարր, բայց պետությունն այսօր որոշել է դա դիտել որպես քրեական՝ հայտնի դրդապատճառներով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

«Իրավական առումով՝ համայնքն աճուրդ է կազմակերպել, թերթում հայտարարություն է եղել, անձինք, որոնք Վարդան Ղուկասյանին միայն հեռուստացույցով են տեսել, եկել մասնակցել են և աճուրդում հաղթել են։ Իմ կարծիքով՝ ողջամիտ չէ այդ պարագայում պդնելը, որ Ղուկասյանը լիազորությունների չարաշահմամբ, խմբային շահերից ելնելով՝ որևէ մեկին գույք է օտարել»,- նշեց փաստաբանը։