Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

«Նիկոլը Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է»․ Կարեն Հեքիմյան

51
Այսօր, 01:06
«Նիկոլը Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր է»:
Խորհրդային Միությունը կազմալուծվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Մինչ այդ, ԽՍՀՄ-ը, որոշակի իմաստով, դեռ հզոր էր:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անմիջապես հետո Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված Խորհրդային բանակի հրամանատարությունը որոշեց այնտեղ ծառայող հայազգի զինվորականներին կարճատև արձակուրդ տրամադրել, որպեսզի վերջիններս այցելեն երկրաշարժի գոտում բնակվող հարազատներին, միգուցե՝ նրանց շիրիմներին: Եվ, ահա, հայազգի զինվորականները (գոնե՝ նրանց զգալի մասը) գնացին «արձակուրդ» և ... չվերադարձան: Պատկերացնո՞ւմ եք: ԽՍՀՄ-ի օրոք: Զինվորական մաս չվերադառնալն արժանապատիվ հրաժարականի նման մի բան էր:
Նոր Հայաստանում ամեն ինչ ձախողվում է: Բոլոր ոլորտները: Դա էլ մի կողմ: 2020 թվականի կապիտուլյացիա, տարածքների կորուստ, հսկայական պարտքեր, աղքատություն, իրավական «բեսպրեդել»... Եվ այս պայմաններում քաղաքական հայտարարությամբ ոչ մի հրաժարական չկա: 2018 թվականից սկսած՝ չկա որևէ երևելի, բարձրաստիճան պաշտոնյա, որը քաղաքական մոտիվներով հրապարակավ հրաժարական ներկայացրած լիներ:
Կասեք՝ հասարակ զինվորներին քաղաքական պաշտոնյաների հետ համեմատելը սխալ է:
Կասեմ՝ եթե Նոր Հայաստանում այսօրինակ քաղաքական պաշտոնյաներ ունենք, ապա պատկերացնո՞ւմ եք հասարակ զինվորների խեղճությունը:
Կասեք՝ ինչո՞ւ է այդպես:
Կասեմ՝ միգուցե Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է կամ Նոր Հայաստանում արժանապատիվ մարդկանց դեֆիցիտ է:
Թեպետ, Միխայիլ Գորբաչովն այդքան էլ դիկտատոր չէր, իսկ դեֆիցիտի մասին ինքներդ դատեք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան