«Ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին
![]() «Դուք ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված, որից առաջ պարբերաբար հայտարարվել էր, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Փարաքարում, մասնավորապես Մերձավանում, իսկ սպանությանը նախորդել է, որ մեղադրվողներից մեկը կրակել սովորել է գերեզմանատան տարածքում։ Ինչպե՞ս են ծառայությունն իրականացրել ոստիկանները, որ չեն լսել կրակոցի ձայներ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ «ՆԳ նախարարը ոստիկանության ծառայող չի հանդիսանում և ուղիղ հսկողություն չի ապահովում։ Ոչ համայնքային ոստիկան եմ, ոչ քրեական ոստիկան, ոչ էլ իրավապահ այլ մարմնի կոնկրետ լիազորություններով օժտված անձ, ես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ եմ և քաղաքական պատասխանատվություն ունեմ նախարարության մանդատի շրջանակներում առկա պրոցեսների համար»,- պատասխանեց Արփինե Սարգսյանը։ «Գործի հետ կապված ունենք նախաձեռնած քրեական վարույթ և ոստիկանությունը ջանք չի խնայել՝ ապահովելու համար սպանության դեպքի բացահայտումը»,- հավելեց նախարարը։ |

«Այսօր Նախճվան եք ասում, վաղն էլ ստիպելու են Աղրի ասել». Գեղամ Մանուկյան
2418:24
«Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար և այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4818:06
Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի մեծագույն նորարարների ցանկը
6417:51
«Այս դիտահորը երևի շաբաթվա կեսից ավելին խցանված է լինում»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6017:42
«ՔՊ-ն ստացավ իր երազած ընդդիմությունը»․ Հայկ Մարտիրոսյան
5917:36
«Իշխանության վերարտադրության դեպքում հայերը Հայաստանում դառնալու են տնվոր»․ Ոսկան Սարգսյան
5417:30
