Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.

«Վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ․ հիմա են խուզարկում»․ Էրիկ Ալեքսանյան

65
Այսօր, 13:36
«Վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ․ հիմա են խուզարկում»․ Էրիկ Ալեքսանյան

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Խոսքը վերաբերում է բացառապես հաշվապահական փաստաթղթերին, որոնք կապված են հարկային փաստաթղթերի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվող խուզարկումներին։ Ըստ փաստաբանի՝ 2015-2025թթ․ որոշակի ընկերությունների հետ կատարած գործարքների հետ է կապված գործի վարույթը։ «Ըստ գործարքների՝ ձեռք են բերվել համապատասխան բժշկական պարագաներ, որոնք, իբր, ԲԿ-ն կարող էր ավելի էժան գնով ձեռք բերել անմիջապես ներմուծողից կամ արտադրողից, և իբր դրանք ձեռք են բերվել բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից։ Ներկա պահին բերման ենթարկելու, ձերբակալելու ոչ նախադրյալներ կան, ոչ էլ վարույթն իրականացնող մարմինն է պլանավորում»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով․ «Վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ․ հիմա հարց, ո՞րն է պատճառը, որ հիմա են կատարում խուզարկությունը։ Կարծում եմ՝ բոլորը շատ լավ գիտեն, որովհետև վերջին ժամանակահատվածում այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու, Վեհափառի շուրջ, բոլոր պատասխանները տալիս է»։

Էրիկ Ալեքսանյանը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվող խուզարկումների մասին