«Միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները պետք է դիտարկել որպես սպառնալիք»․ Շոյգու
![]() Ռուսաստանը ստիպված կլինի ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումն անցնի գործնական փուլ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ինչպես հայտնի է, Հայաստանը սեյսմավտանգ տարածաշրջան է։ Խորհրդային ինժեներների կողմից Հայկական ատոմակայանի կառուցման ժամանակ օգտագործված հիմքի եզակի տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ դիմակայել 1988 թվականի ավերիչ երկրաշարժին, իսկ մեկ էներգաբլոկը մինչ այժմ շարունակում է գործել։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք, ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները և հենց Հայաստանի ժողովուրդը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այս նոր ռիսկերը»,- ասել է Շոյգուն РИА Новости-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ըստ էության, ստիպված կլինի ելնել այն հանգամանքից, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կանցկացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։ «Հետևաբար, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Ես չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի հենց ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
