«ԱՄՆ-ն USS Gerald R. Ford ավիակիրը կտեղափոխի Մերձավոր Արևելք»․ #NYT
![]() Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակիրը, որն աշխարհի ամենամեծ ավիակիրն է, և դրան ուղեկցող նավերը Կարիբյան ավազանից կվերատեղակայվեն Մերձավոր Արևելքում, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ նավի անձնակազմին տեղեկացրել են, որ Պարսից ծոցում այն կմիանա հարվածային խմբին, որը գլխավորում է Abraham Lincoln ավիակիրը։ Նշվում է, որ Gerald R. Ford-ը Նորֆոլկ (Վիրջինիա նահանգ) նավահանգստից հեռացել էր անցյալ տարվա հունիսին և հոկտեմբերին տեղափոխվել Կարիբյան ծով: Հունվարի 3-ին նավը մասնակցել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա հարձակմանը։ Անձնակազմը նախատեսում էր մարտի սկզբին վերադառնալ բազա, սակայն վերատեղակայման պատճառով նրանք, ամենայն հավանականությամբ, տուն չեն հասնի մինչև ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը, նշում է թերթը։ Սա կխանգարի ժամանակին իրականացնել նավի անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը, ավելացնում է The New York Times-ը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
