«Հին աշխարհն այլևս գոյություն չունի»․ Ռուբիո
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ կունենա փոփոխվող աշխարհի մասին ուղերձով։ «Կարծում եմ՝ վճռորոշ պահ է։ Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ։ Այն հին աշխարհը, որում ես մեծացել եմ, այլևս գոյություն չունի։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, որը կպահանջի վերագնահատել, թե ինչ տեսք կունենա այն և ինչպիսին կլինի մեր դերը»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի մասին է խոսելու Մյունխենում եվրոպացիների առջև: Նրա խոսքով, համաժողովի մասնակիցները ցանկանում են անկեղծ ուղերձ Միացյալ Նահանգներից այն մասին, թե ուր է գնում երկիրը և ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ իր դաշնակիցների հետ։ Մյունխենի անվտանգության համաժողովը անցկացվելու է փետրվարի 13-ից 15-ը, որին մասնակցելու են մոտ 65 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ավելի քան 90 երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
