Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.

«Սա մաքուր քաղաքական հաշվարկ է»․ Արմեն Խաչատրյան

65
Այսօր, 16:48
«Սա մաքուր քաղաքական հաշվարկ է»․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեև դեմ եմ այլ քաղաքական ուժերի «փաստաբանությամբ» զբաղվել, եթե, իհարկե, մեզ գործընկեր քաղաքական ուժ չէ, բայց երեկվա ամբողջ աժիոտաժի ու տարատեսակ մեկնաբանությունների պատճառով ուզում եմ իմ կարծիքն էլ հայտնել։
Ակնհայտ իրողություն է, որ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածը (և դրա հիման վրա Ընտրական օրենսգիրքը) հստակ արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրվել ԱԺ պատգամավոր։ Պահանջը՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելը։
Սամվել Կարապետյանի թիմը (և առավել ևս ինքը) չէր կարող չիմանալ այս արգելքի մասին՝ հաշվի առնելով նրանց շրջապատի իրավաբանական խորհրդատուների առկայությունը և քաղաքական գործընթացներին մասնակցելու հայտի լրջությունը։
Իմ կարծիքով՝ սա ոչ թե իրավական «անտեղյակության», այլ մաքուր քաղաքական հաշվարկ է։ Նպատակը՝ ստեղծել լայն քաղաքական աղմուկ, ժողովրդական աջակցություն հավաքել, հետո ԱԺ-ում (եթե մանդատ ունենան) փորձել սահմանադրական փոփոխություն անցկացնել՝ հարմարեցնելով օրենսդրությունը «առաջնորդին»։
Սա ավելի շուտ քաղաքական ծրագրի և ընտրողներին «հրապուրելու» մաս է, քան իրավական սխալ։ Իրենք լավ գիտեն, որ հիմա անհնար է, բայց խաղադրույքն ավելի մեծ է՝ քաղաքական կապիտալ»։

Աղբյուրը`   Արմեն Խաչատրյան