Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.

ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով

80
Այսօր, 19:06
ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով

ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ:

«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից: