ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ի՞նչ կապեր ունի. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նարեկ Գուրգենի Ամբարյանը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։ 2014 թ. հուլիսի 1-ից նա եղել է կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ 2018 թ. մարտի 1-ից՝ նաև խորհրդի անդամ։ Մինչ մասնավոր հատված անցնելը Ամբարյանը աշխատել է իրավապահ համակարգում՝ եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ, նաև դատախազ։ Նրա հայրն էլ երկար տարիներ դատախազության լրատվական վարչության պետն էր՝ Գուրգեն Ամբարյանը։ Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Իրավապահների հաղորդմամբ՝ Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ղեկավար պաշտոն, իր կարգադրիչ և այլ լիազորությունները օգտագործել է ընկերության շահերին հակառակ՝ իր և այլ անձանց օգտին, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, ընկերության համար առաջացել են ծանր հետևանքներ։ Մեզ հետ զրույցում Ամբարյանը չի ընդունել մեղադրանքը՝ պնդելով, որ գործել է իր լիազորությունների շրջանակում։ Կապը «Հակարի» ՍՊԸ-ի հետ Ամբարյանի անունը նախկինում ևս հայտնվել է լրատվամիջոցների հրապարակումներում։ 2020 թվականին «Հետք»-ը գրել էր, որ «Հակարի» ՍՊԸ-ում, որը շահագործում է «Հագարի-2» ՀԷԿ-ը, բաժնետեր է Անահիտ Ղալթախչյանը՝ Նարեկ Ամբարյանի կինը։ Ըստ հրապարակման՝ նա ընկերությունում ունի 25% բաժնեմաս։ Հիշեցնենք, որ նույն հրապարակումների համաձայն՝ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, ևս 25% բաժնեմաս ունի նույն ընկերությունում։ Վահե Հակոբյանը ևս նախկինում դատախազությունում է աշխատել։ ԶՊՄԿ-ի նման խոշոր և համակարգային ազդեցություն ունեցող ընկերության դեպքում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետք է լինեն առավելագույն, բայց թափանցիկություն չի նկատվում։ Անգամ մեր հարցումներն են մնում բովանդակային անպատասխան։ Հիշեցնենք, որ Նարեկ Ամբարյանը՝ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալը, ժամանակ առ ժամանակ հայտնվել է «Մաքուր երկաթ» գործարանի և տնտեսական դատավարությունների շրջանակում մեկ այլ հայտնի գործչի՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքի հետ համեմատական համատեքստում։ Մասնավորապես՝ տեղեկություններ են շրջանառվել, որ քննվող քրեական վարույթում Նարեկ Ամբարյանը կալանավորվել է միասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի հետ»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
