«ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստ են փոխզիջումների միջուկային համաձայնագրի շուրջ»․ Ֆիդան
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը, կարծես թե, պատրաստ են փոխզիջումների գնալ միջուկային համաձայնագրի շուրջ։ Նրա խոսքով, Վաշինգթոնը կարող է հրաժարվել ուրանի հարստացման ամբողջական դադարեցման պայմանից և համաձայնել հարստացմանը սահմանված շրջանակներում։ Նախարարը դա դրական զարգացում է համարել և հավելել, որ կարծում է Թեհրանը կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումներ և խիստ վերահսկման ռեժիմ։ «Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, և ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Անիմաստ է փորձել նրանց ստիպել», - հավելել է Ֆիդանը։ Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն «պնդի բոլոր հարցերը միաժամանակ քննարկել»՝ Իրանի բալիստիկ հրթիռային զինանոցի և տարածաշրջանային զինված խմբերին աջակցությանը վերաբերյալ, «վախենում եմ, որ նույնիսկ միջուկային հարցը առաջ չի գնա… արդյունքը կարող է լինել մեկ այլ պատերազմ տարածաշրջանում»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
