Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ.

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

87
Այսօր, 08:24
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

Երևան քաղաքում՝

Փետրվարի12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Եղանակը երևանում
Եղանակը երևանում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 12-13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, փետրվարի 13-16-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 16.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.8°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.2°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։