«Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը». Թեյլոր Քըրք
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների հաջորդ քայլերը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Վենսի խոսնակը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ «Նրանք կենտրոնացել են առևտրի, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- ասել է խոսնակը։ Հաղորդվում է, որ չնայած հայտարարության մեջ չի նշվում, թե որ բանտարկյալներն են ազատ արձակվելու, «Թրամփի երթուղու» և վստահության ամրապնդման համատեքստում հնարավոր է, որ ազատ արձակումը ներառի նաև Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էր այս հարցը Վենսի հետ, և Վենսը Երևանում լրագրողներին ասել էր, որ այդ հարցը կբարձրացնի Բաքվում, փոխանցում է լրատվամիջոցը: |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
