«Բաքուն ու Երևանը ինքնիշխան իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ»․ Պեսկով
604
Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ., 14:45
![]() Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են և տարբեր երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք ունեն։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ նախագծերի մասին հայտարարությունները։ «Մենք և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ ունենք, որն ընդգրկում է հնարավոր բոլոր ոլորտները։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ զարգացնել այդ հարաբերությունները այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեզ համար, այլ նաև նրանց համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
