«Իրանը պատրաստ է գործարք կնքել, բայց ԱՄՆ-ն չի շտապում». Թրամփ
![]() Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները չի շտապում համաձայնագիր կնքել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի շուրջ։ Իրանը, կարծես, շատ է ցանկանում գործարք կնքել։ Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ գործարքը», - ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին իր ինքնաթիռում։ «Անցյալ անգամ նրանք որոշեցին դա չանել։ Բայց այս անգամ նրանք կարող են հակված լինել անել ինչ-որ այլ բան», - ավելացրել է նա։ «Մենք բավականաչափ ժամանակ ունենք։ Եթե նայեք Վենեսուելային, մենք որոշ ժամանակ սպասեցինք։ Եվ մենք չենք շտապում [Իրանի հետ]... Մենք ունենք մեծ նավատորմ, մեծ նավատորմ, որը շարժվում է այդ ուղղությամբ։ Այն շուտով այնտեղ կլինի», - նշել է նա՝ անդրադառնալով ԱՄՆ ուժերի՝ Իրանին ավելի մոտ տեղափոխմանը։ Խոսելով հնարավոր համաձայնագրերի պայմանների մասին՝ ԱՄՆ նախագահը շեշտել է. «Նախ՝ մեկ բան. ոչ մի միջուկային զենք [Իրանի համար]»: «Եթե մենք կարողանայինք նման գործարք կնքել երկու տարի առաջ, մենք դա կանեինք, բայց նրանք չէին ուզում անել դա: Հիմա նրանք դա անում են», - պնդել է Թրամփը՝ խոսելով իրանական կողմի մասին: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
