«Հայաստանն ու ՀԱՊԿ-ն կարող են փոխզիջումային լուծումներ գտնել»․ Կոպիրկին
![]() Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ն կարող են համատեղ փոխզիջումային լուծումներ գտնել այն խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք առաջացել են Երևանի և ռազմական դաշինքի միջև։ ՌԴ դեսպանը «Россия-24»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցության հարցում, նշել է, որ վերջին օրերին եղել են ղեկավարության ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններ, մասնավորապես այն մասին, որ սառեցված կարգավիճակը չի փոխվելու։ «Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը, ապա մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ Ինչ վերաբերում է սառեցման ձևաչափին, ապա այն նախատեսված չէ կազմակերպության պայմանագրաիրավական բազայում։ Մեր համոզմամբ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման այլընտրանքային, հուսալի մեխանիզմ գոյություն չունի։ Իսկ այն խնդիրների մասով, որոնք առաջացել են ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության շրջանակում, կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք համատեղ ՀԱՊԿ մասնակիցների շրջանակում՝ գործընկերային մթնոլորտում լուծումներ, այդ թվում՝ փոխզիջումներ գտնել կուտակված խնդիրների շուրջ»,- եզրափակել է ռուս դիվանագետը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
