Պեկինում հայտնաբերվել են Ասիայում Յուրայի դարաշրջանի երկկենցաղի առաջին հետքերը
![]() Պեկինի մոտակայքում հայտնաբերվել են երկկենցաղների քարացած ոտնահետքեր, որոնք թվագրվում են միջին յուրայի ժամանակաշրջանին (174.7–161.5 միլիոն տարի առաջ), ինչը Ասիայում նման առաջին հնագիտական գտածոն է, հայտնում է Xinhua-ն։ Նշվում է, որ քարացած հետքերը նույն սալաքարի վրա հայտնաբերված երկու ոտնահետքեր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հետքերը, հավանաբար, թողել է նույն կենդանին տեղաշարժման ժամանակ։ Հետքերից մեկը բավականին հստակ պահպանվել է. այն ունի 1.5 սանտիմետր երկարություն և 1.3 սանտիմետր լայնություն։ Մասնագետները նշում են, որ այս հայտնագործությունը օգնում է լրացնել Ասիայում յուրայի դարաշրջանի երկկենցաղների ուսումնասիրության բացերը: Այն նաև նոր տեղեկություններ է տրամադրում 160 միլիոն տարի առաջ Հյուսիսային Չինաստանի պալեոաշխարհագրության, պալեոէկոլոգիայի և կենսաբազմազանության վերաբերյալ հետազոտությունների համար: Նաև նշվում է, որ հետքերի վերլուծությունը ենթադրում է, որ դրանք, հավանաբար, պատկանում են սալամանդրի ենթադասին: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
42408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
41908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43202.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21921.10.2026, 22:30
