Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը»․ Սոնա Աղեկյան

81
Այսօր, 16:12
«Ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ահազանգ
Գարեգին Նժդեհի փողոցն է՝ ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը, ասել է թե՝ ձյան հետ հալվում են հերոս-հարկատուների հաշվին ՔՊ-ի մսխած միլիոնավոր գումարները։
Չկա քաղաքային տնտեսության որևէ ոլորտ, որ ՔՊ+Հանրապետություն+Հանրային Ձայն թալանչի խմբակը ձախողած չլինի, թերևս, հաջողել են միայն քաղաքացիների կյանքը թանկացնելու, տուգանքի մատերիալ դարձնելու հարցում…»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան