Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործով
![]() ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, համաձայնել են ցուցմունք տալ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ պալատում՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակներում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է նախկին նախագահի մամուլի քարտուղար Անխել Ուրենյան: Բիլ և Հիլարի Քլինթոնները դեռ հունվարին պետք է ներկայանային ԱՄՆ Քոնգրես՝ վկայություն տալու համար։ Այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը քվեարկել էր նրանց մեղավոր ճանաչելու օգտին՝ անհարգալից վերաբերմունքի և ծանուցագրերի տրամադրումից հետո հարցաքննության չներկայանալու համար: Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված միլիոնավոր փաստաթղթերում Քլինթոնը բազմիցս հիշատակվում է, այնտեղ կան նաև նախկին նախագահի լուսանկարները ֆինանսիստի հետ: Բիլ Քլինթոնն ընկերական և մասնագիտական հարաբերություններ է ունեցել Էփշտեյնի հետ, որոնք սկսվել են 1990-ականների սկզբներին և շարունակվել մինչև 2000-ականների սկզբները։ Քլինթոնի նախագահության տարիներին Էփշտեյնը մի քանի անգամ այցելել է Սպիտակ տուն և կապեր է պահել Քլինթոնի շրջապատի հետ։ Քլինթոնը պաշտոնաթողությունից հետո օգտվել է Էփշտեյնի անձնական ինքնաթիռից՝ բարեգործական ուղևորությունների համար։ 2019 թվականին Էփշտեյնի ձերբակալությունից հետո Քլինթոնների նախկին կապը Էփշտեյնի հետ ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Քլինթոնը հերքել է, որ իմացել է Էփշտեյնի հանցագործությունների մասին։ Էփշտեյնի գործողություններից տուժածները նույնպես երբեք մեղադրանք չեն ներկայացրել նախկին նախագահին կամ նրա կնոջը: Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակ, որը մինչ օրս հրապարակված ամենամեծ արխիվն է և, ինչպես հայտարարել են նախարարությունից, վերջինը. նոր հրապարակումներ չեն նախատեսվում։ Փաստաթղթերում են հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկի, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր՝ արքայազն Էնդրյուի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և մի շարք այլ հայտնի մարդկանց անուններ։ 2019 թվականին Էփշտեյնին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրով զբաղվելու և այս հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ լինելու համար՝ սպառնալով ավելի քան 40 տարվա ազատազրկման։ 2019 թվականի հուլիսի վերջին հաղորդվել է, որ նա ինքնասպան է եղել։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30

