Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Ալիևը փորձում է ամրապնդել ԹՐԻՓՓ-ի ապագան». Արա Արայան

73
Այսօր, 17:24
«Ալիևը փորձում է ամրապնդել ԹՐԻՓՓ-ի ապագան». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը փորձում է ամրապնդել ԹՐԻՓՓ-ի ապագան:
Նախիջևանի ինքնավար Հանրապետության սահմանադրությունից հանվում են Մոսկվայի (16.04.1921թ.) թվականի և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերին հղումները:
Պայմանագրերը կնքվել են Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Նախիջևանի նոր սահմանադրության մեջ պետք է հղում կատարվի Ադրբեջանի անկախության վերականգնելու 30.08.1991 թվականի հռչակագրին, 18.10.1991 թվականի սահմանադրական ակտին և1995 թվականի սահմանադրությանը:
Սրան զուգահեռ, այսօր Ադրբեջանի պատգամավորներից մեկի միջոցով տեղեկատվական արտահոսք տարածվեց, համաձայն որի, հնարավոր է Հայաստանի հետ «խաղաղության» թուղթը վերջնական ստորագրվի մինչև հունիսին կայանալիք հայաստանյան ընտրությունները, ԵԹԵ հայկական կողմը պարտավորվի, ընտրություններից հետո ՀՀ Սահմանադրությունից հեռացնել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների» մասին հղումները:
Հիշեցնեմ, որ 2022 թվականի նոյեմբերին Ալիևը արդեն իսկ տաք-տաք լուծարեց Նախիջևանի ինքնավար Հանրապետության մաքսային ծառայությունը և այն դարձավ Ադրբեջանի մաքսային ծառայության ստորաբաժանում:
Հիմա հարց է առաջանում,
Երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի ներկայությամբ ստորագրվեց այդ չարաբաստիկ թուղթը, իսկ 2026 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում՝ Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոի հանդիպումից հետո ԹՐԻՓՓ-ի մասին ավելի շատ մանրամասներ բացահայտվեցին, Նախիջևանը ի՞նչ կարգավիճակ ուներ:
Միջանցքը Ադրբեջանի հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև է, որն առաջացել է համաձայն ռուս-թուրքական պայմանագրերի՞, թե՞ սա այն Նախիջևանն է, որն օդից Ադրբեջանի կազմ է ընկել 1991-ին, երբ ԼՂԻՄ-ը արդեն նորաստեղծ Ադրբեջանի կազմից դուրս էր եկել:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ոչնչացմանը ծրագիրը իրականացրեցիք, հիմա հերթը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ոչնչացման հերթն է:
Ալիևը զգում է վտանգը, Նախիջևանի ԻՀ-ն իր հոր սեփականությունը չէ, Ռուսաստանը վաղ թե ուշ, նույնիսկ Թուրքիան իրեն հարմար պահին բարձրացնելու է Նախիջևանի հարցը: Ալիևը զգում է վտանգը, փորձում է հայկական կողմի միջոցով այդ հարցն էլ լուծել:
Որոշ ԻԴԻՈՏՆԵՐ կրկնում են այն թեզը, համաձայն որի, եթե ԹՐԻՓՓ (ԶԱՆԳԵԶՈՒՐԻ) միջանցքը չտայինք, Ալիևը ուժով կվերցներ: Դա անհնարին էր, կարող էին վերցնել Երևանը, բայց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ուղիղ ճանապարհի պատրվակով նույնիսկ կես մետր հող ՀՀ տարածքից վերցնել չէին կարողանալու:
Եթե կարողանային, դա կարվեր 2020 թվին, երբ պայմանավորված հանձնվում էր Ղարաբաղը:
Եթե կարողանային, դա կանեին հենց այսօր, օգտվելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից, իմանալով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կպաշտպանեն Ալիևի ռազմական գործողությունները, դա 2020-ից ավելի հարմար առիթ էր, Իրանի վրա ճնշում գործադրելու համար, բայց այսօր էլ դա չի արվում:
Տեսեք, թե ինչ են առաջարկում «խաղաղության» թուղթը ստորագրելու դիմաց:
Կստորագրենք մինչև հունիս, ԵԹԵ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն ստանձնի, իր ՍԵՓԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ փոխել ընտրություններից հետո: Այսինքն, կամ Նիկոլին կընտրեք, կամ էլ նոր ղեկավարի հետ ՀՀ Սահմանադրությունը կփոխեք: Այսինքն, եթե սա նախապայման է, պետք է եզրակացնել, որ ՀՀ Սահմանադրությունը չփոխելու դեպքում «խաղաղության թղթից» Ալիևը կհրաժարվի:
Հասկանում եք չէ՞:
Ալիևը նուն ուլտիմատումը արդեն հնչեցրել է ԹՐԻՓՓ-ի մասով, հայտնել է, որ սա Նիկոլը չի ստորագրել, ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը և ով էլ, որ գա Նիկոլից հետո, չի կարող հրաժարվել ԹՐԻՓՓ-ի միջանցքից...
Օխլոսը դիսկոտեկա է քննարկում...»:

Աղբյուրը`   Արա Արայան