Ուֆայում աշակերտը կրակոցներ է արձակել ուսուցչի և համադասարանցիների ուղղությամբ
572
Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ., 14:22
![]() Ուֆայում 9-րդ դասարանի աշակերտը թիվ 16 գիմնազիայում սթրայքբոլային ինքնաձիգից կրակ է բացել: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը: «Տուժածներ չկան։ Դեռահասին արդեն ձերբակալել են։ Իրավիճակը վերահսկվում է, մանրամասները պարզում ենք»,- գրել է նա։ Խաբիրովը նաև նշել է, որ աշակերտը խոհանոցային դանակ է ունեցել։ Դպրոցականի ձերբակալության մասին հայտնել են նաև Ռուսաստանի ՆԳՆ-ում: «Նախնական տեղեկություններով աշակերտներից մեկը դասի է եկել օդամղիչ զենքով։ Նա մի քանի կրակոց է արձակել ուսուցչի և երեք համադասարանցիների ուղղությամբ և ճայթուկ պայթեցրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հնարավոր դրդապատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
