Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.

«Ինձ ողորմություն պետք չէ, փոխհատուցեք իմ ունեցվածքի գոնե մի մասը»․ Տիգրան Պետրոսյան

71
Այսօր, 17:30
«Ինձ ողորմություն պետք չէ, փոխհատուցեք իմ ունեցվածքի գոնե մի մասը»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ…
Ո՞ւմ ենք մենք ընտրել, ո՞վ պետք է զբաղվի մեզանով, ո՞վ պետք է պայքարի արցախահայերի իրավունքների համար։
Ո՞ւր են մեր պատգամավորները, չէ որ նրանք են ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված։ Ինչո՞վ են նրանք հիմա զբաղված, ինչո՞վ։
Էդ կարողա՞ տեղներդ տաք է…
Ուրեմն ուշադիր լսե՛ք՝ հավաքվում եք ու մեր միջազգային իրավունքի՝ սեփականության համար փոխհատուցում եք պահանջում։ Այն 5-6 մլրդ դոլարը, որի մասին դեռ մինչև պատերազմն էր խոսվում, գնում եք ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ն դռները թակում եք, խնդրում եք, պահանջում եք՝ էդ գումարը ստանում եք ու բաժանում ժողովրդին։
Ինձ ողորմություն, օգնություն, պոդաչկաներ պետք չեն, փոխհատուցեք իմ ունեցվածքի գոնե մի մասը, ես ինքս ինձ և կօգնեմ, և տուն կգնեմ, և ապրելու միջոց կստեղծեմ…
Արցախի իշխանություններ, պահանջում եմ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ…»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան