«Հանդիպում եմ պահանջում ՀՀ գլխավոր դատախազի հետ»․ Անահիտ Բախշյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս նամակը կարդացի ու հունվարի 30-ին մեծ ակնկալիքով գնացի ՀՀ գլխավոր դատախազի մոտ ընդունելության՝ 6 տարի առաջ իմ դիմումով վերաբացված հոկտ. 27-ի պետական ահաբեկչության պատվիրատուներին, կազմակերպիչներին բացահայտելու գործով։ Ինձ ընդունեց ոչ թե ՀՀ գլխավոր դատախազը, այլ այս նամակի հեղինակ Հայկ Հովհաննիսյանը, ով այս գործով հսկող դատախազն է և գլխավոր դատախազի խորհրդականը։ Գործի հետ կապված իմ հարցերին չտրվեց ոչ մի բավարար պատասխան այն հիմնավորմամբ, որ նախաքննությանը չպետք է վնասենք։ Ես շատ դժգոհ դուրս եմ եկել այդտեղից՝ ասելով, որ ո՞նց եք հանգիստ քնում, երբ չեք փորձում բացահայտել, թե 1999թ․ հոկտեմբերի 27-ին ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ 5-6 զինված ահաբեկիչ ներխուժեցին ՀՀ Ազգային ժողով, Հայաստանի խորհրդարան ու մի քանի րոպեում սպանեցին 8 պետական այրերի։ Հայաստանի իրավապահ մարմիններ ու դրանց պաշտոնյաներ, ՀՀ դատախազներ, քննիչներ, դուք ձեր տեղում չեք, քանի դեռ վերոնշյալ հարցի պատասխանը չեք տվել։ Ես՝ որպես դիմումատու, շարունակում եմ հանդիպում պահանջել ՀՀ գլխավոր դատախազից, որովհետև շատ կոնկրետ հարցեր ունեմ։ Այս պահանջը ՀՀ նախագահին ես ուղղել եմ դեռ 1999թ․ հոկտեմբերի 30-ին, երբ ամուսնուս աճյունը դեռ հուղարկավորված չէր և մինչև վերջին շունչս շարունակելու եմ...»։ ![]() Աղբյուրը` Անահիտ Բախշյան |

«Տանիքներից կախված սառցաբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6412:12
«Աշխարհահռչակ «Բիթլզ»-ի տխրահռչակ կրկնօրինակմամբ մոլորակը բացահայտեց «վարչաբենդին» և նրա թմբուկմեն Նիկոլ Սթարին». Արեգ Սավգուլյան
6811:42
«Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել, որպեսզի լավ տժժաք». հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
7211:30
«Պատմական հայրենիքից հրաժարվողը կհրաժարվի նաև «իրական հայրենիքից». Էդուարդ Շարմազանով
8211:12
«ՀՀ իշխանությունները փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, այնուհետև տիրանալ Մայր Աթոռին». Արթուր Խաչատրյան
7210:48
«Հոգևորականների նկատմամբ հետապնդումները չեն դադարելու, քանի դեռ չեն բախվել հանրային հստակ դիմադրության». Շիրազ Խաչատրյան
7810:18

