Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.

«Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու»․ Ռոման Երիցյան

96
Այսօր, 13:00
«Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։
Սա այն դեպքում, երբ թիվ 2239396 վկայականով ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցված է ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ։
Ամփոփ ասած՝ քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու։
Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի մայիսի 22-ին»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան