Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.

««Յուքոմ»-ը շարունակում է գումարի գանձումներն իմ հաշվից»․ քաղաքացին ահազանգում է «Յուքոմ»-ի անօրինական գործողությունների մասին

86
Այսօր, 12:12
««Յուքոմ»-ը շարունակում է գումարի գանձումներն իմ հաշվից»․ քաղաքացին ահազանգում է «Յուքոմ»-ի անօրինական գործողությունների մասին

Օրերս խմբագրություն էր դիմել քաղաքացի Դավիթ Գաբրիելյանը և տեղեկացրել, որ «Ucom ընկերության կողմից իրականացվում են համակարգային խախտումներ, որոնք արտահայտվում են ոչ իրավաչափ դրամական գանձումներով և կապի ծառայությունների անբավարար որակով։ Խնդիրը սկսվել է 2025 թվականի դեկտեմբերի 7-ից, երբ ստացել եմ նոյեմբեր ամսվա հաշիվը, որտեղ նշված գումարը զգալիորեն գերազանցում էր իմ սակագնային փաթեթի արժեքը։ Ավելին. նույն ամսին իմ հեռախոսահամարը մի քանի անգամ ամբողջությամբ անջատվել է։ Ucom ընկերության սպասարկման ծառայությանը դիմելուց հետո ինձ տեղեկացվել է, որ առկա է տեխնիկական խափանում, որի հետևանքով անսահմանափակ ինտերնետ ունենալու պայմաններում ինտերնետ տրաֆիկը սխալ կերպով հաշվարկվում և գանձվում է հիմնական հաշվեկշռից, խնդիրը ճանաչվել է ընկերության կողմից, սակայն փաստացի որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկվում խնդիրը վերացնելու ուղղությամբ»։
Նույնաբովանդակ խնդրով ևս 3 քաղաքացի են դիմել խմբագրություն։
Հարցի վերաբերյալ խմբագրությունը պարզաբանում է պահանջել «Յուքոմ» ընկերությունից։ Պատասխան նամակով ընկերությունը հայտնել է, որ «(․․․) խնդիրը կարգավորվել է, գեներացված գումարները չեղակվել են (․․․) հետագա գանձումները ևս ենթակա կլինեն չեղարկման»։
Խմբագրությունը կրկին կապ է հաստատել քաղաքացու հետ, ով հաստատել է ընկերության պատասխանը և ձևավորված պարտքի չեղարկումը։
Սակայն, մի քանի օր անց, քաղաքացին կրկին դիմել է խմբագրություն և տեղեկացրել, որ «(...) իմ հաշվից շարունակվում են գումարի գանձումները»: