Իրանի ԱԳՆ-ն կանչել է երկրում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին
![]() Ի պատասխան Եվրոմիության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իսլամական Հանրապետության բողոքը փոխանցվել է նրանց՝ գրավոր ձևով, սակայն սա նվազագույն քայլն է»,- նշել է նա ճեպազրույցի ժամանակ։ Բաղայիի խոսքով՝ Իրանը քննարկում է ԵՄ-ի դեմ մի շարք այլ պատասխան միջոցառումներ, «հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշում կայացվի Եվրոմիության անօրինական և սխալ որոշմանը արձագանքելու միջոցառումների վերաբերյալ»,- ասել է Բաղային։ Ավելի վաղ Եվրոմիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «վճռական քայլ են ձեռնարկել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
