«Դպրոցներում բռնության և դրամահավաքի դեպքեր են գրանցվել»․ Վաղարշակ Մատիկյան
![]() «2025թ․ տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմումերի մի մասը վերահասցեագրվել են այլ մարմիններ՝ այդ թվում ուժային կառույցներ, որոնք հիմնականում կապված են ուսհաստատություններում բռնությունների, դրամահավաքի և այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,- ասուլիսի ժամանակ ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։ «Եթե դիմում-բողոքում բարձրացված խնդիրներն արձանագրում են կրթական գործընթացի խախտվածություն, որոնք կապված են տվյալ բռնության կամ բուլինգի դեպքի հետ, կամ մենք արձանագրում ենք, որ առկա է բարոյահոգեբանական մթնոլորտի խախտվածություն, անմիջապես տեսչական մարմինն արձագանքում է, իսկ եթե դիմում բողոքը միայն ֆիզիկական բռնության դեպք է նկարագրում, դա վերահասցեագրվում է։ Բայց կոնկրետ բռնության և բուլինգի դեպքերի մեծ մասով տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական գործառույթներ՝ ներգրավելով համապատասխան փորձագետների, հիմնականում հոգեբանների»,- մանրամասնել է Վաղարշակ Մատիկյանը։ Իսկ թե ինչի հետ է կապված այն հանգամանքը, որ ծնողների կողմից նման խնդիրների վերաբերյալ դիմումների աճ կա, Կրթության տեսչական մարմնի ղեկավարը այն կապել է տեղեկացվածության մակարդակի բարձրացման հետ, իսկ 2024-ի հետ համեմատած, ըստ նրա, էական աճ չկա։ |

Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
212Երեկ, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
116Երեկ, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
141Երեկ, 19:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
15530.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
18330.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
16930.09.2026, 00:06
